-
05.10.2020|
18:04
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է 27.09.2020թ.-ից առ 04.10.2020թ. ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն, որի արդյունքները ներկայացված են ստորև:
-
05.10.2020|
13:08
Այսօր առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի հարավային ուղղությամբ, մեր զորքերը համառ մարտեր են վարում՝ հետ շպրտելով հակառակորդին՝ լրագրողների հետ ճեպազրուցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
05.10.2020|
13:06
Իսրայելի ՊՆ նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է Սիրիայի հյուսիսում և Միջերկրական ծովի արևելյան մասում տարածաշրջանային խաղաղությանը:
-
05.10.2020|
13:05
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայացրած անջատողականության դեմ պայքարի օրինագիծը։
-
05.10.2020|
13:03
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը հայտարարել է, որ կովկասյան և միջերկրածովյան տարածաշրջաններում լարվածությունը խորացնելու Թուրքիայի դերը վատ ավարտ կունենա այդ երկրի համար։
-
05.10.2020|
13:00
Սիրելի հայրենակիցներ, պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական:
-
05.10.2020|
12:58
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերթական զավեշտալի «փաստն» է հրապարակել, իբր հայկական կողմը Մինգեչաուրում հրթիռային հարված է հասցրել քաղաքացական ենթակառուցվածքներին, սակայն հրթիռը չի պայթել, և ասվածը հիմնավորելու համար թվիթերի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել:
-
05.10.2020|
12:58
Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
-
05.10.2020|
12:54
Օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ՝ երեկ հայտարարել է Արցախի ՊԲ-ն:
-
05.10.2020|
12:53
Արցախն այս օրերին, առանց չափազանցության, ներքաշվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեջ: Այս պնդումը անելու համար կան լուրջ հիմնավորումներ, որոնք ամենևին չեն սահմանափակվում փորձագիտական մակարդակով՝ Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։